Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին կայացած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության գործընկերների առաջարկով փաթեթից հանվել է երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակին վերաբերող կարգավորումների հատվածը:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը ողջունեց նախաձեռնությունը եւ կոչ արեց գործընկերներին  տալ դրական եզրակացություն:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: