A
A
Աշտարակի ոստիկանները զենք զինամթերք են հայտնաբերել, այդ թվում՝ ինքնաձիգ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցից, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ուջան գյուղի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։
Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 տուփ` 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, իսկ բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվեց ինքնաձիգ:
Նշանակվել է փորձաքննություն: