Բացել լրահոսը Փակել լրահոսը
mahacel-e-levon-atoyancy-n221520-1
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Մահացել է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը (տեսանյութ)

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։ «Ա1+»-ի խմբագրությունը ցավակցություն է հայտնում հայտնի կինոօպերատորի ընտանիքին և հարազատներին։

Նշենք, որ Աթոյանցը «Հայֆիլմ»-ում 30-ից ավել ֆիլմեր է նկարել, այդ թվում՝ «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր» և «Քաոս» ֆիլմերը։

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում։ 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում։ Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր։ Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի։

1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր։ Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը։ 1955 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր։ 1960 թվականին և 1963 թվականին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների։ Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի։

1996-2000 թվականներին սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ։

Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով։ 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Իսկ թե ինչպես է ողջ կյանքը անցկացրել ակտիվ աշխատանքի մեջ՝ երբեք արձակուրդ ու հանգիստ չունենալով, ֆիլմում պատմում է ինքը՝ Աթոյանցը։ Դիտեք «Ա1+»-ի ֆիլմը կինոօպերատորի մասին։