Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հաղթեց միայն Տիգրան Հարությունյանը. 4th Sharjah Masters

Միացյալ Արաբական Էմիրություններում ընթացող շախմատի 4th Sharjah Masters մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Տիգրան Հարությունյանը, որը սևերով առավելության հասավ ֆիլիպինցի միջազգային վարպետ Օլիվեր Դիմակիլինգի նկատմամբ: Նա վաստակել է 4 միավոր և այժմ զբաղեցնում է 23-րդ տեղը:

Արամ Հակոբյանը և Հայկ Մարիտիրոսյանը 3,5-ական միավորով գրավում են համապատասխանաբար 30-րդ և 34-րդ հորիզոնականներում: Առաջինն այս տուրում պարտվեց  հնդիկ Աբհիջեթ Գուպտային, իսկ երկրորդը ոչ-ոքի խաղաց թուրք Էմրե Սանի հետ:

Մեր շախմատիստները դուրս մնացին մեդալային պայքարից, քանի որ 8 առաջատարներից ետ են մնում 1,5-2 միավորով: Նրանք հավակնում են 9-15-րդ տեղերին, որոնք դրամական պարգևավճար են ապահովում (500-2500 դոլար):

Վաղը կայանալիք 8-րդ տուրում Տիգրան Հարությունյանը կմրցի մալայզիացի Մոկե Նիմանի հետ: Արամ Հակոբյանի մրցակիցը եգիպտացի Ամին Բասեմն է, իսկ Հայկ Մարտիրոսյանինը` թուրք Բուրակ Ֆիրաթը: