Բացել լրահոսը Փակել լրահոսը
լլլ
A A
Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Երևանի սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:
 
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
 
Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից: