Բացել լրահոսը Փակել լրահոսը
221453
A A
Պաշտոնական

Խախտումներ Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում. ՍԱՏՄ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը(ՍԱՏՄ) տեսուչները կրկնակ ստուգայցեր են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերը խախտվել են խանութներից մեկում: Աշխատակիցները դիմակները կրել են ոչ պատշաճ, իսկ հաճախորդներից շատերն ընդհանարապես եղել են առանց դիմակի: Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն:

 

Ստուգայցերը շարունակվում են։ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: