A
A
Բացի ներվերիս սղոցումից, ոչինչ չի առաջացնում․ Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ չընտրեցին արդեն 4-րդ անգամ։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ պատրաստ է առաջադրվել նույնիսկ 40 անգամ։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ եթե ընդդիմությունը համառորեն չի փոխում թեկնածուին ու շարունակ առաջադրելու է Ղազիննյանի թեկնածությւոնը, իրենք էլ չեն ընտրելու, ուստի ուզեն թե չուզեն առաջիկա ամիսներին կամ տարիներին իրենց գործողությունները պետք է կազմակերպեն՝ այդ իրողությունից ելնելով։
«Սա ոչ մի ձև, բացի ներվերի սղոցումից, այլ բան չի առաջացնում հանձնաժողովի աշխատանքների բովանդակության մեջ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։