Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

«Շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,-ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում:

 

 

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին

 

«ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ:

Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս եւ հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության եւ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների խորացման փոխադարձ ձգտումը:

Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա, ինչը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ զարգացման խնդիրներին:

Մեզ հաջողվել է հասնել վստահության եւ փոխըմբռնման բարձր մակարդակի, երկկողմ կապեր հաստատել տարբեր ոլորտներում:

Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի դերակատարում ունի այդ գործընթացներում:

Համոզված եմ, որ ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի ամրապնդումը հետայսու եւս կնպաստի միջպետական երկխոսությանն ու կհամապատասխանի մեր երկրների ժողովուրդների ազգային շահերին:

Սրտանց մաղթում եմ Ձեզ բարօրություն եւ հաջողություններ ձեր օրենսդրական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն: Թող երջանկությունը, փոխըմբռնումն ու սերը տիրի յուրաքանչյուր հայի տանը:

Խնդրում եմ ընդունեք իմ բարձր հարգանքի հավաստիքը»,-նշված է Վալենտինա Մատվիենկոյի շնորհավորական ուղերձում: