Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանի ասուլիսը (տեսանյութ)

Հայաստանն իր պատմության ընթացքում ավելի ծանր հարվածներ է կրել, ավելի դաժան բռնապեությունների է դիմակայել և մենք ուժ կգտնենք, կվերականգնենք մեր անկախությունն ու այս մղձավանջային երեք տարիներից դասեր կքաղենք: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` անկախությունն անընդհատ պահանջում է ազգի տոկունություն, պայքար, հատկապես, երբ այդ անկախությունը վտանգված է:

«Արտագաղթի այն ահավոր մակարդակը, որ ունենք այսօր, երբեք չենք ունեցել: Մարդկային, տարածքային, բարոյահոգեբանական այն կորուստները, որ ունենք, երբեք չենք ունեցել: Այս ամենի հետ մեկտեղ ամիսներ շարունակ մի քանի հազար ադրբեջանական զորքեր գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և մենք այսօր խոսում ենք մեր պետության անկախության և ինքնիշխանության մասին», - ասաց Գագիկ Մինասյանը:

Եթե այս երևույթները իշխանությունը հավուր պատշաճի ընկալեր և ունենար բարոյական նվազագույն մակարդակ, նրա խոսքով, պետք է հրաժարական տար և հեռանար ու ոչ միայն այն պատճառով, որ տապալել են անկախության սերնդի կերտած մեծագույն ջանքերը, այլ նաև որպեսզի չտանեն նոր փորձության հայ ժողովրդին: