Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսօր բացառության մեջ ենք․ այս պայմաններում դժվարանում եմ շնորհավորել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Այն պայմաններում, որ այժմ գտնվում ենք և թե ինչպես ենք դիմավորում այս տոնը, շնորհավորել բառը դժվար է օգտագործել, Եռաբլուրում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով` այն մարտահրավերները, որ ունենք հիմա մեր պետականության առջև, նախկինում երբեք չենք ունեցել. «Այս մեկ տարվա իրադարձությունների, 44-օրյա պատերազմի, հերոս տղաների մարտիրոսման պայմաններում դժվար է խոսել տոնի մասին: Կարծում եմ, որ հայ ազգի մեջ գերակայող տրամադրությունը հենց դա է»:

Օրվա խորհուրդը հուշում է, նրա խոսքով, որ պետք է լինել Եռաբլուրում: Վարդևանյանը դժվարացավ մեկնաբանել այսօր կայանալիք համերգը Հանրապետության հրապարակում: Թեև ընդունում է այն կարծիքը, որ անկախության օրը միշտ պետք է նշել, ցանկացած իրավիճակում բացառություններ լինում են ու այսօր այդ բացառության օրն է. «Բոլոր այն ծախսերը, որ արվեցին, կարող էին արվել այլ նպատակներով»:

«Ա1+»-ի հարցին, թե ինչի հետ է կապված մեկ տարի անց պատերազմում պարտվելու մեղավորներին չբացահայտելը, նա նշեց, որ դա կապված է իրավապահ համակարգի քաղաքականացված լինելու և իշխանությունից կախված լինելու հետ: