Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության լավ ավանդույթների վրա․ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայաստանի նախագահ և վարչապետ Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ:

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության լավ ավանդույթների վրա: Այդ հարաբերությունների հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին», - նշված է Պուտինի ուղերձում:

Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցություն է հաստատվել, կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում: