Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թուրքիայից հնչող հայտարարությունների տոնը փոխվել է. Գուրգեն Արսենյան (տեսանյութ)

Եթե համեմատենք մեկ կամ երկու տարի առաջ Թուրքիայի կողմից դեպի Հայաստանն ուղղված հայտարարություններն ու օրինակ օգոստոսին արվածները, պետք է արձանագրել, որ հայտարարությունների տոնն ու բովանդակությունը լրիվ փոխվել է: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների կողմից դրական քայլերն արված են և Կառավարության գործունեության ծրագրի մեջ ընդգրկված է խաղաղության օրակարգը. «Դա կարևորագույն հրապարակում է մեր մտադրությունների վերաբերյալ ի լուր աշխարհի, որ մենք գնում ենք խաղաղության օրակարգի: Եվ դրա փաստաթղթային մասից փորձում են իրավասու մարմինները անցում կատարել գործնական քայլերի»:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հավանական բանակցություններին, նա նշեց, որ Թուրքիան է մեր հակառակորդը, նրա հետ մենք խնդիրներ ունենք և բնական է, որ հենց Թուրքիայի հետ էլ պետք է քննարկումներ ունենանք:

«Այն պահին, երբ մենք սկսենք քննարկել մեր հարաբերությունների կարգավորման խնդիրները Թուրքիայի հետ, պետք է քննարկենք այն պետական պաշտոնյաների հետ, որ ունենք դրա իրավասությունը: Եթե Թայիփ Էրդողանն է նախագահը, կքննարկենք նրա հետ, կփոխվի նախագահը, կքննարկենք նրա հետ», - ասաց Արսենյանը: