Բացել լրահոսը Փակել լրահոսը
qkh-armavir-qhk
A A
Հասարակություն

Ցմահ դատապարտյալը մեկ շաբաթ է հացադուլ է անում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը սեպտեմբերի 13-ից հացադուլ է հայտարարել։  2002թ հունվարից անազատության մեջ գտնվող  Արամ Պետրոսյանը պնդում է, որ անհիմն կասեցվել է իր տեղափոխումը կիսաբաց ուղղիչ հիմնարկ, որի վերաբերյալ որոշում կայացվել էր այս տարվա հունիսի 8-ին։  

Կասեցումն արվել է գործը վերահսկող դատախազի միջնորդությամբ եւ այդպես էլ նոր որոշում չի կայացվում։  Իսկ քանի դեռ չկա վերջնական որոշում, դատապարտյալը չի կարող բողոքարկել։  Արամ Պետրոսյանը այս հարցով նամակ է ուղարկել նաեւ վարչապետին։

Դատապարտյալն ասում է, որ թեեւ ինքը արդեն մեկ շաբաթ է հացադուլ է հայտարարել,  վերադաս մարմիններից որեւէ ներկայացուցիչ իրեն չեն այցելել։

Հիշեցնենք՝ որոնք են կիսաբաց եւ կիսափակ ուղղիչ հիմնարկների (ռեժիմների) տարբերությունները։

Կիuաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել  ցերեկային  բոլոր ժամերին` ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեuված տարածքի uահմաններում: Մինչդեռ կիսափակ ռեժիմում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ տեւողությամբ։