Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Էրդողանը Նիկոլ Փաշինյանին բացահայտեց Պուտինի առաջ, ասաց՝ տեսա՞ր, Հայաստանը խաղեր է տալիս. Գրիգորյան (տեսանյութ)

Վատ չէ և անգամ ողջունելի է, որ Հայաստանը, շրջանցելով Ռուսաստանին, փորձում է Թուրքիայի հետ բանակցել և ընդհանուր շահեր գտնել,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով։ Քաղաքագետի կարծիքով՝ 2008թ․-ի «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Հայաստանի և Թուրքիայի միջև գլխավոր միջնորդը ԱՄՆ-ն էր, և այն ժամանակ Թուրքիայի ղեկավարությունը չհամարձակվեց, կոպիտ ասաց, «վառել» Հայաստանին։

«Այստեղ, քանի որ Վրաստանն է, ավելի փոքր երկիր է, Էրդողանը բացահայտեց դա, ասաց՝ Ռուսաստա՛ն, նայիր, քո դաշնակիցը, շրջանցելով քեզ, ուզում է մեզ հետ լեզու գտնել։ Էրդողանը բացահայտեց նաև Նիկոլ Փաշինյանին Պուտինի առաջ, ասաց՝ տեսա՞ր, Հայաստանը խաղեր է տալիս», - ասաց Ստեփան Գրիգորյանը։

Բանակցությունները Ստեփան Գրիգորյանն անիմաստ է համարում Ռուսաստանի միջնորդությամբ, քանի որ նա շահագրգռված չէ, որ մենք համագործակցենք այլ երկրների հետ։ Նա կարևորեց նաև բանակցություններում խոշոր միջնորդ ունենալու հարցը և նշեց, որ ավելի լավ ԱՄՆ-Վրաստանը միջնորդներ լինեիր, քանի որ վերջիններս, օրինակ, կարողացան Հայաստան վերադարձնել 15 գերիներին։

Էրդողանը նշել էր նաև, որ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է հանդիպել իր հետ, Զանգեզուրի միջանցքի հարցը պետք է օրակարգում լինի։ Ստեփան Գրիգորյանը նշում է, որ եթե անգամ նման նախապայման կա, պետք չէ խորշել ու պետք է գնալ հանդիպմանը։

«Հանդիպման ժամանակ էլ արդեն կարելի է շտկել նույնիսկ տերմինալոգիան։ Նա կարող է քննարկել հարց ապաշրջափակման վերաբերյալ և խոսելիս կարող է նույնիսկ տերմինալոգիան փոխել, քանի որ միջանցք բացել կամ միջանցք փակելը բավականին վատ է ընդունվում միջազգային հանրության կողմից։ Եթե Թուրքիան ինչ-որ բան ուզում է, փոխարենը պետք է մի բան տա։ Եթե ոչ մի բան չի տալիս, Փաշինյանը կասի՝ մենք պատրաստ չենք, դուք պատրաստ չեք ու կբաժանվեն», - ասաց Ստեփան Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։