Բացել լրահոսը Փակել լրահոսը
այց նախարար
A A
Պաշտոնական

Ինչ անել,որ երեխան մանկատնից վերադառնա տուն․ նախարարությունը մտածում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ֊ներ։ Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը։
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել հաստատություններում, քննարկել ընթացիկ ծրագրերն ու նախատեսվող բարեփոխումները։ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը։
Նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններ պարբերաբար իրականացվող աշխատանքային այցերը նպատակ ունեն մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը, արձանագրել խնդիրներն ու մշակել համատեղ լուծման եղանակներ։