A
A
2024-ին Հայաստանում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք
Աջակցիր «Ա1+»-ինՄանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) նշվում է յուրաքանչյուր տարի փետրվարի 15-ին, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը մանկական քաղցկեղի և այն եզակի մարտահրավերների մասին, որոնց բախվում են քաղցկեղ ունեցող երեխաներն ու դեռահասները, հիվանդությունը հաղթահարածները և նրանց ընտանիքները:
Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են առողջության համընդհանուր ապահովագրության, բնակչության առողջության պահպանման բարելավման ծրագրերի շրջանակներում և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 
Վիճակագրական տվյալների համաձայն` 2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք:
Հարկ է նշել, որ արյան քաղցկեղի բուժման ցուցանիշները Հայաստանում բավականին բարձր են։ Պացիենտների գրեթե 75-80%-ը լիարժեք առողջանում է, ինչը համադրելի է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշների հետ։
2025 թվականին պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 6 երեխայի ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում և 1 երեխայի ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում: