Բացել լրահոսը Փակել լրահոսը
դցեռցտձտդղքփ
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ-շատ գումարներ կարող են գտնել, որոնք պետք է բյուջե վերադարձնեին․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսել է երեկ համացանցում տարածված հայտնի տեսանյութը այն մասին, թե ինչպես է Սյունիքում ոստիկանական կետի հսկիչ ադրբեջանցին հայկական միկրոավտոբուսի վրայից քերելով հանում Արցախի դրոշը։

«Նման մանր գործողությունների ձևով միգուցե անեն, բայց որևե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը։ Դա ապարդյուն գործ է, որը միտված է մարդկանց նյարդայնացնելուն»,-մեկնաբանեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը խոսեց նաև ԱԺ պատգամավորներին Անկախության 30-ամյակի տոնի առթիվ պարգևավճար տալու ու դրա վերաբերյալ ընդդիմության քննադատությունների մասին։

«Իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ-շատ գումարներ կարող են գտնել, որոնք պետք է բյուջե վերադարձնեին ու շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին»,-պարզաբանեց Սիմոնյանը։