Հայաստանի գեղասահորդները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի Օբերստդորֆ քաղաքում սեպտեմբերի 22–ին կմեկնարկի Nebelhorn Trophy անվանումը կրող գեղասահքի մրցաշարը, որը 1969 թվականից մշտական գրանցում է ստացել միջազգային ֆեդերացիայի օրացույցում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այդ մրցաշարը Պեկինում 2022թ. փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշ է տալիս: Մասնավորապես՝ Պեկինի խաղերին մասնակցելու համար մենասահորդ տղամարդիկ պետք է զբաղեցնեն մինչև 7-րդ, կանայք՝ 5-րդ, իսկ պարային զույգերը՝ 4-րդ տեղերը:
Օբերստդորֆ մրցաշարի մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Նրանք մրցավայր կմեկնեն մրցումներից երկու օր առաջ: