Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evrogavat (1)
A A
Սպորտ

Եվրոպական ֆուտբոլում «տոն են տալիս» անգլիական ակումբները

Եվրոպայի խաղադաշտերում կայացան ՈԻԵՖԱ-ի չեմպիոնների, Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումները:

 

Այդ մրցաշարներում 7-ական մասնակից ունեցող չորս երկրներից առավել հաջող հանդես եկան Անգլիայի ակումբները, որոնք տարան 4 հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի և պարտվեցին միայն մեկում («Մանչեսթեր Յույայթեդը»` «Յանգ Բոյզին»` 1:2): Երկրորդ տեղում գերմանական թիմերն են, որոնք 7 խաղում տոնեցին 3 հաղթանակ, սակայն պարտվեցին երկու խաղում:

 

Իսպանիայի ակումբները առաջին տուրում տարան ընդամենը 2 հաղթանակ, իսկ 4 հանդիպում ավարտեցին ոչ-ոքի: Առավել անհաջող հանդես եկան իտալական թիմերը, որոնք 3 պարտություն կրեցին, իսկ հաղթեցին միայն 2 խաղում: Վեց մասնակից ունեցող Ֆրանսիան տարել է 2 հաղթանակ, կրել 1 պարտություն:

 

Արտասահմանյան ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից այս խաղերին մասնակցեց միայն Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որի թիմը` ղազախական «Կայրաթը», սեփական դաշտում ոչ-ոքի` 0:0 խաղաց Կիպրոսի «Օմոնոիայի» հետ:

 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չնայած հայտավորված էր «Ռոմայի» պահեստայինների թվում, սակայն նա խաղալու ժամանակ չստացավ: Կիպրոսի «Անորտոսիսում» հանդես եկող մեր պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վնասվածքի պատճառով բաց թողեց Բելգրադի «Պարտիզանի» հետ խաղը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» հանդես է գալիս Կոնֆերենցիաների լիգայում և առաջին խաղում 1:4 հաշվով պարտվել է իսրայելական թիմին` Թել Ավիվի «Մաքաբիին»:

 

Առաջատար 5 երկրների ակումբների բոլոր խաղերը.

 

Չեմպիոնների լիգա

«Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:1

«Սևիլյա» - «Զալցբուրգ»` 1:1 

«Բարսելոնա» - «Բավարիա»` 0:3

«Վիլյառեալ» - «Ատալանտա»` 2:2

«Չելսի» - «Զենիթ»` 1:0

«Մալմյո» - «Յուվենթուս»` 0:3

«Բեշիկթաշ» - «Բորուսիա» Դորտմունդ` 1:2

«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ»` 6:3

«Աթլետիկո» - «Պորտու»` 0:0

«Լիվերպուլ» - «Միլան»` 3:2

«Ինտեր» - «Ռեալ»` 0:1

«Լիլ» - «Վոլֆսբուրգ»` 0:0

«Բրյուգե» - «ՊՍԺ»` 1:1

 

Եվրոպայի լիգա

«Գալաթասարայ» - «Լացիո»` 1:0

«Բայեր» - «Ֆերենցվարոշ»` 2:1

«Բետիս» - «Սելթիկ»` 4:3

«Դինամո» Զագրեբ - «Վեսթ Հեմ»` 0:2

ՊՍՎ - «Ռեալ Սոսիեդադ»` 2:2

«Լեսթեր» - «Նապոլի»` 2:2

«Այնտրախտ» - «Ֆեներբախչե»` 1:1

«Ռեյնջերս» - «Լիոն»` 0:2

«Մոնակո» - «Շտուրմ Գրաց»` 1:0

«Լոկոմոտիվ» Մոսկվա - «Մարսել»` 1:1

 

Կոնֆերենցիայի լիգա

«Սլավիա» Պրահա - «Ունիոն» Բեռլին` 3:1

«Ռեն» - «Տոտենհեմ»` 2:2

«Ռոմա» - ԲԿՄԱ Սոֆիա` 5:1