Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղում այսօր «Լեռնային Արցախը» Սիսիանում ընդունեց «Արարատ-Արմենիային»։

Խաղն ավարտվեց Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարի առավելությամբ՝ 2։1։ Հաղթական գոլը 86-րդ րոպեին հեղինակեց Մաիլսոն Լիման։

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» «Նորավանքից» հետո նվաճեց գավաթի քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր։