Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hecan5v
A A
Սպորտ

Հայաստանում կանցկացվի խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշար

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում, Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը։

Մրցաշարի կանոնակարգով հեծանվավազքին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն։

Մրցաշարը կանցկացվի տարիքային երկու խմբով․

Առաջին խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ

Երկրորդ խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ

Մրցաշարը կանցկացվի մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (տարածքը՝ 40 կմ): Մեկնարկը՝ Շորժա համայնքից՝ ժամը 13:00-ից։

Դրամական մրցանակներով կպարգևատրվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ արտասահմանցիները կմասնակցեն հաշվարկից դուրս։