Բացել լրահոսը Փակել լրահոսը
Օրացույց
A A
Հասարակություն

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը

Ամանորյա տոներին այսուհետ ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի փաթեթի թվում ընդունվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագիծը «ՀՀ տոների եվ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Ըստ ներկայացված օրինագծի՝ տոների և հիշատակի օրերի մասին 2001 թ. հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածը շարադրվել է հետևյալ նոր խմբագրությամբ. «Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»:

Մինչդեռ նախկինում, ըստ նշված օրենքի 1-ին հոդվածի՝ ոչ աշխատանքային էին համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ որպես Ամանոր, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը՝ որպես նախածննդյան տոներ, և հունվարի 6-ը՝ որպես Սուրբ ծննդյան և Հայտնության տոն:

Նոր նախագծով՝ նաև ուժը կորցրած է համարվում օրենքի 1.1 հոդվածը, որի համաձայն ոչ աշխատանքային էր նաև հունվարի 7-ը՝ որպես Մեռելոց հիշատակի օր: