Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo (1)
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն ոչխարների պատճառով նոր առանձնատուն է տեղափոխվել

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Քրիշտիանու Ռոնալդուն փոխել է առանձնատունն այն բանից հետո, ինչ այս ամսվա սկզբից բնակություն է հաստատել Անգլիայում:

 

Ինչպես նշում է The Sun թերթը, պորտուգալացի ֆուտբոլիստը սկզբում շքեղ առանձնատուն էր վարձել Մանչեսթերի հյուսիսային մասում, սակայն որոշ ժամանակ անց որոշել է տեղափոխվել մեկ այլ առանձնատուն:

 

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդույին ձեռք չի տվել այն հանգամանքը, որ առանձնատան մոտ գտնվել է ոչխարների բուծարան, որտեղի մշտական լսվել է կենդանիների մայոցը: Բացի այդ, առանձնատան տարացքում է գտնվում նաև քաղաքի հետիոտն ճանապարհներից մեկը:

 

«Պետք է հասկանալ Ռոնալդունին: Նա իսկական պրոֆեսիոնալ է, որը մեծ նշանակություն է տալիս իր հանգստին ու ուժերի վերականգմանը: Դրա համար նա որոշեց տեղափոխվել ավելի հանգիստ վայր», - ասել է ֆուտբոլիստի ընտանիքի մտերիմներից մեկը:

 

Այժմ Քրիշտիանու Ռոնալդուն ապրում է Չեշիրում գտնվող առանձնատանը, որտեղ կա լողավազան, կինոսրահ և ավտոտնակ չորս մեքենաների համար:

 

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն ամառային պատուհանի վերջին օրը իտալական «Յուվենթուսից» տեղափոխվեց իր նախկին թիմ` «Մանչեսթեր Յունայթեդ»: