Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1 (1)
A A
Սպորտ

Գոլային հրավառություն Մանչեսթերում և Լիսաբոնում. Ալերը կրկնում է Վան Բաստենի ռեկորդը. ՉԼ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 1-ին տուրի հերթական 8 հանդիպումները:

 

Գոլերի իսկական հրավառություն տեղի ունեցավ անգլիական Մանչեսթերում, որտեղ տեղի «Սիթին» ու գերմանական «Լայպցիգը» միասին 9 գնդակ խփեցին միասին, սակայն դաշտի տերերն երկու անգամ գերազանցեցին հյուրերին` 6:3: Ի դեպ, արդյունավետությամբ աչքի ընկավ «կարմիր ցուլերի» հարձակվող Նկունկուն, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

 

Սակայն, չեմպիոնների լիգայի առաջին տուրից հետո ռմբարկուների ցուցակը սկսեց գլխավորել ֆրանսիացի Սեբաստյան Ալերը, որը «Այաքսի» կազմում հյուրընկալվելիս 4 գոլ խփեց Լիսաբոնի «Սպորտինգին»: Նա դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որն իր նորամուտը չեմպիոնների լիգայում նշեց պոկերով: Մինչ այդ նման արդյունավետություն գրանցել էր «Այաքսի» նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը:

 

Այս տուրում ամենամեծ անակնկալ մատուցեց «Բրյուգեն», որը սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց աստղային «ՊՍԺ»-ի հետ: Ֆրանսիացիների Նեյմար – Մբապե – Մեսի հարձակման եռյակը միայն մեկ անգամ կարողացավ ճեղքել բելգիացիների պաշտպանությունը, իսկ նրանց խաղընկերները չկարողացան մինչև վերջ պաշտպանել սեփական դարպասը` 1:1:

 

Ուշադրության է արժանի լիգայի նորեկ «Շերիֆի» մեկնարկը, որը սեփական դաշտում անսպասելի հաղթանակ տարավ փորձառու «Շախտյորի» նկատմամբ` 2:0: Ի դեպ, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հենց մոլդովական թիմին էր պարտվել չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

 

Չեմպիոնների լիգա

Խմբային փուլ

1-ին տուր

 

15 սեպտեմբերի

A խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ»` 6:3

«Բրյուգե» - «ՊՍԺ»` 1:1

 

B խումբ

«Լիվերպուլ» - «Միլան»` 3:2

«Աթլետիկո» - «Պորտու»` 0:0

 

C խումբ

«Բեշիկթաշ» - «Բորուսիա» Դորտմունդ` 1:2

«Սպորտինգ» - «Այաքս»` 1:5

 

D խումբ

«Ինտեր» - «Ռեալ»` 0:1

«Շերիֆ» - «Շախտյոր»` 2:0

 

2-րդ տուրի խաղերը կկայանան սեպտեմբերի 28-ին և 29-ին:

a1+liga 2 (1).jpg (72 KB)