Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat
A A
Սպորտ

«Նորավանքը» մտավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակիչ

«Նորավանքը» VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչի ուղագիր է նվաճել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Այսօր կայացած 1/8 եզրափակիչ խաղում «Նորավանքը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է Գյումրիի «Շիրակին»: Միակ գոլը 74-րդ րոպեին խփել է Սոխիևը:

Վաղը գավաթի խաղարկության նույն փուլում միմյանց հետ կհանդիպեն «Լեռնային Արցախն» ու «Արարատ-Արմենիան»: Խաղը կկայանա Սիսիանում: