Ամերիկացիները ցանկանում են մարիխուանան հանել արգելված խթանիչների ցանկից
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, հնարավոր է արգելված խթանիչների ցանկից դուրս բերի մարիխուանան։ Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Նման հարց ծագել է այն բանից հետո, երբ WADA-ն ամերիկուհի Շաքարի Ռիչարդսոնին վերջին պահին հանել է Տոկիոյի օլիմպիական խաղերի 100 մ վազքի մրցումներից, քանի որ նրա արյան մեջ մարիխուանա է հայտնաբերվել։
Վազորդուհին այդ կապակցությամբ ասել էր, որ այն օգտագործել է իր մոր մահվանից հետո՝ հոգեկան սթրեսը հաղթահարելու համար։ ԱՄՆ հակադոպինգային գործակալությունն այդ դեպքից հետո դիմել է WADA-ին և առաջարկել որոշակի փոփոխություն մտցնել կանոնակարգի մեջ։
Համաշխարհային գործակալությունը ստեղծել է հատուկ հանձնախումբ, որը կուսումնասիրի այդ հարցը։ Համենայդեպս, մինչև 2022թ մարիխուանան կմնա արգելված խթանիչների թվում։