Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մի թենիսիստուհի հավերժ փոխել է թենիսի էությունը. Ռոջեր Ֆեդերեր

Շվեյցարացի անվանի թենիսիստ, «Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը անվանել է այն մարզիկի անունը, որն, ըստ նրա, մեծ ազդեցություն է թողել թենիսի զարգացման վրա:

«Մի թենիսիստուհի հավերժ փոխել է թենիսի էությունը: Իհարկե, խոսքը վերաբերում է Մարտինա Նավրատիլովային ու նրա խաղին ցանցի մոտ: Այն ժամանակ կանանց և տղամարդկանց թենիսը շատ նման էին իրար:

Դիտեք Բյորն Բորգի, Գիլյերմո Վիլասի կամ Քրիս Էվերտի խաղին: Նրանք անընդհատ ետին գծում վազում են անկյունից անկյուն: Իսկ հետո հայտնվում է Նավրատիլովան, որն գնդակի յուրաքանչյուր խաղարկումից հետո վազում էր ցանցի մոտ:

Բոլորը զարմացած ասում էին, «Այո, նա ավելի շատ է աշխատում», - անվանի թենիսիստի խոսքերը մեջբերել է Tennis World USA կայքը:

Նշենք, որ Չեխոսլովակիան ներկայացնող թենիսիստուհին, որը հետագայում տեղափոխվել էր ԱՄՆ, 18 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցումներում: