Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» պարտությունով մեկնարկեց Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլը

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլի 1-ի տուրի շրջանակում Երևանի «Ալաշկերտն» այսօր Թել Ավիվում խոշոր 1:4 հաշվով պարտվեց տեղի «Մաքաբիին»:

Իսրայելցի ֆուտբոլիստներն արդեն 13-րդ րոպեին բացեցին հաշիվը: Չորս րոպե անց «Ալաշկերտի» պորտուգալացի հարձակվողը հեռահար դիպում հարցածով վերականգնեց հավասարությունը: Իսրայելական թիմը, սակայն, առաջին խաղակեսում ևս երկու գոլ խփեց և շոշափելի առավելություն ստացավ:

Ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստները սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել, սակայն հաշիվը կրջատել չհաջողվեց, իսկ ահա 72-րդ րոպեին դաշտի տերերը արագ հակագրոհ կազմակերպեցին և խփեցին հանդիպման չորրորդ` վերջին գոլը:

«Ալաշկերտը» Կոնֆերենցիայի լիգայի հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 30-ին: Այդ օրը մեր թիմը սեփական դաշտում կընդունի ֆիննական ՀԻԿ-ին: