Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մինսկի խմբի եռանախագահները իրապես սպասում են ազդակների ՀՀ կողմից․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Երբ խոսում են միջազգայնորեն ճանաչման մասին, ապա պետք է հասկանալ, որ ՀՀ-ն պետք է հիմնավորի իրավական փաստարկներով, որ այլ պետություն ճանաչի Արցախի հանրապետության ինքնիշխան գոյությունը․ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով`Հայաստանը պետք է ճանաչի այն, որ Արցախը դուրս է եկել Ադրբեջանի կազմից և չի խախտել դրանով նրա տարածքային ամբողջականությունը:

Նախագիծն էլ արդեն պատրաստ է և ուղղում են այն ԱԺ պատգամավորներին: Նախագծի մեջ հիմնավորում են նաև, թե ինչու պետք է այդ քայլին գնալ:  

Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ ներկայացրեց, որ իրենք դիմում-ուղերձ են ուղարկել Մինսկի խմբի եռանախագահների դեսպանություններին` նշելով, որ չկա այլընտրանք Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափին ու նրանց մանդատն է միայն, որ այսօր կարող է Հարավային Կովկասի տարածաշրջանում իսկապես հաստատուն խաղաղության քայլեր մշակել:

«Մինսկի խմբի եռանախագահները իրապես սպասում են ազդակների ՀՀ կողմից` լինի դա իշխանությունը, ընդդիմությունը, թե հանրությունը, որ ակտիվացնեն իրենց ջանքերը: Մենք արդեն ԱՄՆ դեպանության քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատուի հետ հանդիպում ենք ունեցել», - ասաց Նաինե Դիլբարյանը:

Այս եռանախագահությունն էլ, Արամ Սարգսյանի կարծիքով, պետք է ունենա, այսպես կոչված, հաշտարար դատավորի կարգավիճակ, նաև նստեցնել երկու կողմերին մեկ սեղանի շուրջ, համաձայնության բերել և խաղաղություն հաստատել, ինչը չի հաջողվել 30 տարիների ընթացքում: