Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ չեմպիոն, մեկ բրոնզե մեդալակիր

Սպորտ
5aa1064b6ae74d9cba15e87ec710ace2

Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկած սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնության մրցումների առաջին օրը բարեհաջող էր Հայաստանի մարզիկների համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Պատանիների մինչեւ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Մհեր Կարապետյանը գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ ահա 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում եւ այդ կարգում ճանաչվեց աշխարհի չեմպիոն:

Մեր մյուս մարզիկները մրցագորգ կմտնեն հոկտեմբերի 9-ին եւ 10-ին: