Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Սլովակիային` 3:1

Սպորտ
f730d2483507ad6ae480f297dd392857

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Սլովակիայի հավաքականին:

Խաղն ավարտվեց 3:1` հօգուտ Հայաստանի: Սլովակիայի դարպասը գրավեցին Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը: Իսկ հյուրերից գոլ խփեց Ռադոսլավ Զաբավնիկը:

Ի դեպ, «Եվրո-2012» -ի ընտրական 2-րդ խմբում սլովակները միակն են, որ մասնակցել են աշխարհի առաջնությանը:

Խաղը դիտում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆուտբոլային հանդիպման  սկզբում անձրեւում էր:

«Հանրապետական» մարզադաշտին հարակից փողոցներում խաղից հետո լսվում էին երկրպագուների` Հայաստան, Հայաստան վանկարկումները:

 

Վլադիմիր Վայսը ընդունեց պարտությունը

 

Իսկ Վարդան Մինասյանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին:

 

«Շնորհավորում եմ դաշտի տերերին հաղթանակի կապակցությամբ: Նրանք այսօր շատ լավ խաղացին: Մենք նույնպես պահեր ունեցանք, բայց կարողացանք միայն մեկը օգտագործել: Ցավոք, մեր 7-8 խաղացողները այսօր իրենց մակարդակից ցածր խաղացին: Այնուամենայնիվ, երբ թիմը պարտվում է, ապա մեղավորը մարզիչն է: Ես ընդունում եմ իմ մեղքն այս պարտության համար», - այսօր Երեւանում կայացած Հայաստան - Սլովակիա ֆուտբոլային խաղից հետո ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:

 

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախեւառաջ շնորհակալություն հայտնեց երկրպագուներին` անմնացորդ եւ բուռն աջակցության համար: «Այսօրվա արդունքը լրիվ համապատասխանում է խաղի ընթացքին: Այս հաղթանակը հոգեբանական վստահություն հաղորդեց տղաներին: Հանդիպումը ցույց տվեց, որ մեր խաղացողները նույնպես ֆուտբոլ խաղալ գիտեն, պարզապես նրանք պետք է ավելի շատ մտածված գործեն խաղադաշտում»:

 

Խոսելով հաջորդ, Անդորայի հավաքականի հետ հանդիպման մասին, Վարդան Մինասյանն ասաց, որ այն նույնպես դժվար խաղ կլինի, քան որ անդորացիները վերջին տարիներին ավելի ագրեսիվ են խաղում, քան նախկինում: