Անդորան հրավիրել է 26 ֆուտբոլիստ
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը` Անդորայի ազգային թիմը, այսօր իր հարկի տակ մրցելու է Մակեդոնիայի ընտրանու հետ:
Այդ, ինչպես նաեւ հոկտեմբերի 12-ին կայանալիք Հայաստան - Անդորա խաղին պատրաստվելու համար անդորացիների գխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսը թիմ է հրավիրել 26 ֆուտբոլիստ: Նրանց թվում է նաեւ փորձառու պաշտպան Իլդե Լիման, ով որակազրկված է եւ բաց է թողնելու Մակեդոնիայի հետ խաղը:
Ուսումնամարզական հավաքին վնասվածքներով են ժամանել նաեւ թիմի մյուս երկու առաջատարները` Մարկ Պույոլը եւ Խավի Անդորան: Սակայն Կոլդո Ալվարեսը հույս ունի, որ նրանք շուտափույթ կապաքինվեն եւ կկարողանան մասնակցել Հայաստանի հետ հանդիպմանը:
Եվրոպայի «գաճաճ» հավաքականներից մեկի ֆուտբոլիստները այսօր հույս ունեն կրկնելու 2004 թվականի հաջողությունը, երբ աշխարհի 2006 թ առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ անսպասելի պարտության են մատնել հենց մակեդոնացիներին` 1:0: Այդ խաղի միակ գոլի հեղինակ Մարկ Բեռնաուսը այժմ էլ պատրաստվում է անակնկալ մատուցել մրցակցին:
Հավելենք, որ Անդորայի հավաքականը իր հարկի տակ կարողացել է ոչ-ոքի խաղալ նաեւ մեր թիմի հետ` 0:0, սակայն դա ընկերական բնույթ է կրել: