Բացել լրահոսը Փակել լրահոսը
վաղ աշուն
A A
Պաշտոնական

Եղանակն առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է՝ մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 8-ին և 9-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Մարզերի առանձին շրջաններում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, սեպտեմբերի 8-ին և 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ: