Բացել լրահոսը Փակել լրահոսը
241251456_2060370694116693_3286619397546300061_n
A A
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ուկրաինայում

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրոպայի 2023թ երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Մեր մինչև 21 տարեկան ֆուտբոլիստներն այսօր Կովալիվկա քաղաքի ստադիոնում հանդիպեցին Ուկրաինայի իրենց հասակակիցների հետ:

Խաղի 20-րդ րոպեին դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն առաջին խաղակեսին ավելացված ժամանակում Արսեն Գալստյանը վերականգնեց հավասարությունը:

Ընդմիջումից հետո, 62-րդ րոպեին, ուկրաինացի ֆուտբոլիստները տուգանային հարվածով երկրորդ անգամ գրավեցին մեր թիմի դարպասը: Ինչպես ցույց տվեց խաղի ընթացքը, հենց այդ գոլն էլ վճռեց խաղի ելքը:

Հայաստանի Մ-21 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարում և այժմ վաստակած 3 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեր թիմը երեք միավորով ետ է մնում Ուկրաինայից, 1-ական` Ֆրանսիայից ու Ֆարերներից:

 

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 7-ին, Սերբիայի հետ: