Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2012-ը կկրկնի Եվրո-2008-ին

Սպորտ
08b9ceb0ba8cb9e118c143f10fc5dd15

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության կազմակերպիչ երկրները` Ուկրաինան ու Լեհաստանը, մրցաշարի խորհրդանշանը ընտրելիս կառաջնորդվեն 2008 թ առաջնությունը անցկացրած Շվեյցարիայի եւ Ավստրիայի փորձից:

Լեհաստանի սպորտի եւ տուրիզմի նախարար Ադամ Գերշը հայտարարել է, որ առաջնության խորհրդանիշ կդառնան կրկին երկվորյակ ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ Եվրո-2008-ի խորհրդանիշներ էին ընտրվել Տրիքս եւ Ֆլիկս անուններով երկվորյակ ֆուտբոլիստները:

Ադամ Գերշը տեղեկացրել է, որ առաջնության խորհրդանիշի շնորհանդեսը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերի 17-ին, Պոզնանում կայանալիք Լեհաստան - Կոտ դ'Իվուար խաղից առաջ: Այն ներկայումս պատրաստվում է հանրահայտ Warner Brosers ընկերությունում: