Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսան Ավետիսյանը հրաժարական տվեց

Սպորտ
f4353f3d5d6fdd8404019a90ca571d78

Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացած Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համաժողովում ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը վայր դրեց իր լիազորությունները:

Համաժողովի աշխատանքներին մասնակցած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը համատեղ որոշեցին այդ պարտականությունները ժամանակավորապես վստահել վերջինիս կողմից նշանակված արտասահմանցի մասնագետին: Այդ ընթացքում ՀՁՖ-ի գործկոմի անդամները պետք է կողմնորոշվեն նոր նախագահի թեկնածության հարցում եւ որոշեն հաջորդ արտահերթ համաժողովի անցկացման օրը:

Հավելենք, որ Ալեքսան Ավետիսյանը մնում է սպորտում: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նրան նշանակել է այդ կազմակերպության փոխնախագահ: