Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականները մեկնել են Թբիլիսի

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց և կանանց հավաքականները սեպտեմբերի 5-19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Թբիլիսիում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմերն Վրաստան են մեկնել այսպիսի կազմերով. կանայք՝ մարզիչ Քնարիկ Բրսոյան, մարզուհիներ՝ Մարիետա Բուչախչյան, Մանե Պողոսյան։

Տղամարդկանց հավաքական՝ մարզիչներ Հակոբ Սերոբյան, Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան, մարզիկներ՝ Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Նորայր Հովհաննիսյան։