Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն փոխում է մրցավարներին

Սպորտ
abecaaf554bb61f261d7b4f2c9248f35

Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի նստավայրում հանդիպել է Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից ակումբների ղեկավարների հետ եւ քննարկել մրցավարության ոլորտում առկա խնդիրները: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ նախագահը հայտարարել է, որ դժգոհ է բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից: Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը, նո որոշում է կայացվել հրաժարվել այդ մրցավարներից եւ այսուհետ չվստահել նրանց բարձրագույն խմբի խաղերը:

Որպեսզի մրցաշարը վտանգի տակ չհայտնվի, Ռուբեն Հայրապետյան առաջարկել է հանդիպումների սպասարկման գործը վստահել մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարներին, իսկ առավել կարեւոր հանդիպումներին հրավիրել արտասահմանցի մրցավարների, իհարկե, ակումբների ցանկությամբ դեպքում: Բոլոր ակումբների ղեկավարները հավանություն են տվել ներկայացված առաջարկներին: