A
A
Գերմանիա - Հայաստան ֆուտբոլի հանդիպումը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 5-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ գավաթի 2022թ աշխարհի առաջնության որակավորման J խմբի հինգերորդ մրցափուլի Գերմանիա - Հայաստան հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շոտլանդացի Ուիլյամ Քոլումը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ֆրենսիս Քոնորը և Դևիդ Մաքգիչին։ Չորրորդ պաշտոնյան է Քևին Քլենսին։