Երկիշխանություն
Աջակցիր «Ա1+»-ինԳրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 3-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով սկսեցին գլխավորել ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը եւ վրացի Կոնստանտին Շանավան: Առաջինը հաղթեց Մայա Լոմինեյշվիլիին (Վրաստան), իսկ երկրորդը` մեր շախմատիստ Գեւորգ Ալավերդյանին:
Իսկ ահա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը երկու տուրից հետո նույնպես վաստակել էր երկու միավոր, այս տուրում ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ եւ ետ մնաց առաջատարներից: Նրանից բացի 2,5-ական միավոր ունեն եւս 6 շախմատիստներ: Հավելենք, որ 64 մասնակիցներից առայժմ միավոր չեն վաստակել 4 մասնակիցներ:
Վաղը տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները, որոնցից առավել սկզբունքային կլինեն Սերգեյ Վոլկով - Կոնստանտին Շանավա, Հրայր Սիմոնյան - Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան - Սոֆիկո Գուրամիշվիլի (Վրաստան) մրցամարտերը: