Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+germania - armenia
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը արագաշարժ և տեխնիկապես լավ ֆուտբոլիստներ ունի. Հանսի Ֆլիկ

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել վաղը կայանալիք Հայաստանի հետ հանդիպման կապակցությամբ:

 

Մասնավորապես, նա ասել է, որ այնքան էլ գոհ չի Լիխտեյնշտեյնի հետ խաղում իր թիմի ցույց տված ֆուտբոլից (2:0):

 

«Մենք, մարզիչներս, կույր չենք և նրա համար չենք, որ միայն գեղեցիկ խոսքեր ասենք: Մեզ նախևառաջ չի գոհացնում գոլային պահերի իրացումը: Բայց ճանապարհի սկզբում մեր համար կարևորն այն է, որ ֆուտբոլիստները լավ տրամադրվեն խաղին: Այդ առումով ամեն ինչ նորմալ է: Մենք դեռ պետք է աշխատենք դիրքային խաղի ուժեղաման, պաշտպանությունից հարձակման անցնելու բարելավման վրա», - ասել է Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը:

 

Հանսի Ֆլիկը նաև վերլուծել է Հայաստանի հավաքականի խաղը:

 

«Մենք խաղում ենք այնպիսի մրցակցի հետ, որը 4-4-2 տակտիկական համակարգով է խաղում և փորձում է մրցակցին ճնշել հենց կիսապաշտպանությունում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաճախ են փոխում դիրքերը, մշտապես աջակցում են առջևի գծի խաղացողներին: Մրցակիցն ունի տեխնիկապես լավ պատրաստված և արագաշարժ խաղացողներ, դրա համար պետք է լավ պատրաստվենք և աչալուրջ լինենք պաշտպանվելիս», - ասել է գերմանացի մասնագետը:

 

Նշենք, որ աշխարհի առաջնության Գերմանիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Շտուտգարտում: