Բացել լրահոսը Փակել լրահոսը
241054193_4238827819528024_4652118679626618298_n
A A
Պաշտոնական

67 ստուգայց, 8 խախտում՝ Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում:

COVID-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության շրջանակներում կատարվել է 67 ստուգայց, այդ թվում՝ 

35 հանրային տրանսպորտ՝ 4 խախտում,

մանրամեծածախ առևտրի 15 կետ՝ 0 խախտում, 

13 դեղատուն՝ 1 խախտում,

2 գրասենյակ՝ 2 խախտում,

1 փակ արտադրական տարածք՝ 1 խախտում, 

1 բժշկական օգնության սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ 0 խախտում:

Ընդհանուր առմամբ՝ բացահայտվել է 8 խախտում:

Ստուգայցերն ամենօրյա են։