Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Աջակցիր «Ա1+»-ինՌեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի 5 շախմատիստները շարունակում են պայքարը չեմպիոնի կոչման համար:
Նման մեծ հնարավորություն ունի Հովհաննես Գաբուզյանը, որը 8 տուրից հետո վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա առաջատար եռյակից ետ է մնում կես միավորով:
Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն այժմ ունեն 5,5-ական միավոր և բաժանում են 10-27-րդ տեղերը: Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը չնայած 1,5 միավորով ետ են մնում առաջատարներից, սակայն նույնպես հավակնում են չեմպիոնի կոչմանը:
Այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը կհանդիպի չեխ Դավիդ Նավարայի, Գաբրիել Սարգսյանը` հունգարացի Վիկտոր էրդոշի հետ: Նրանք հանդես կգան սպիտակ խաղաքարերով: Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը սևերով կմրցեն համապատասխանաբար հունգարացի Գաբոր Նագիի, սլովենացի Մատեյ Շեբենիկի և թուրք Վահապ Սանալի հետ: