Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arajin kes 2.09.
A A
Սպորտ

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց․ 0:0

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Սկոպյեում հյուրընկալվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել:

Տանտերերը ակտիվ սկսեցին խաղը, որը տևեց մոտ 10 րոպե: Այնուհետև մեր թիմը հավասարեցրեց խաղը:

Տանտերերը առաջին կեսում կատարեցին 6, իսկ հյուրերը` 2 հարված: Բոլորն էլ շեղ ստացվեցին: Անկյունային հարվածներով առայժմ առջևում են հյուսիսմակեդոնացիները` 1-0:

Մեր խմբի մյուս խաղերում Իսլանդիան ու Ռումինիան նույնպես չեն բացել հաշիվը, իսկ Գերմանիան 1:0 հաշվով հաղթում է Լիխեյնշտեյնին: