Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում

Հայաստան ֆուտբոլի Մ-21 հավաքականը առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի 2023թ երիտասարդական առաջնության որակավորման փուլում: 

Այսօր Երևանում կայացած խաղում մեր մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները 2:0 հաշվով հաղթեցին Ֆարերյան կղզիների թիմին, որին հյուրընկալվելիս պարտվել էին հենց նույն հաշվով: Մերոնցից գոլի հեղինակ դարձան Նարեկ Գրիգորյանը և Միքայել Միրզոյանը (11մ հարված):

Երկու թիմերը երկու խաղից հետո վաստակել են 3-ական միավոր և այժմ բաժանում են 1-2-րդ տեղերը: Նույն խմբում ընդգրկված Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականները դեռ հանդիպում չեն անցկացրել: