Բացել լրահոսը Փակել լրահոսը
241175287_1170237696820378_4024257736321336063_n
A A
Պաշտոնական

Ամփոփել եմ Եղեգիսի կիրճ այցս. կկիրառվի ամենախիստ վարչարարությունը. նախարար

Նախօրեին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էի: Ֆբ-ի իր էջում գրել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը․
 
« Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փհէկերին առնչվող հարցերին` մասնավորապես` ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարմանը, ձկնանցարանների և այլ ենթակառուցվածքների համապատասխանությանը քաղաքաշինական չափորոշիչներին, սահմանված էկոլոգիական թողքի պահպանությանը և գործունեության իրականացման համապատասխանությանը տեխնիկատնտեսական հիմնավորմանը, ինչպես նաև ծանոթանալ ոռոգման նպատակով կատարվող ջրառի խնդիրներին:
 
Վայոց ձորի մարզպետի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, Բնապահպանության և ընդերքի տեսչության մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ շրջայցի ընթացքում բացահայտվել են Եղեգիս գետի վրա գտնվող փհէկերի ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ռեժիմների մի շարք առերևույթ խախտումներ․ գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին, բոլոր խախտումներն արձանագրվել են, կկազմվի համապատասխան արձանագրություն։
 
Եղեգիս գետի վրա գտնվող փհէկերի ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ռեժիմների և դրանց հնարավոր փոփոխության ուսումնասիրության, ինչպես նաև փհէկերի գործունեությունը կանոնակարգող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի ներկայացման նպատակով իմ հրամանով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի կողմից խնդիրների վերհանման և դրանց լուծման տեմպը գոհացուցիչ չեմ համարում։
 
Արդեն այսօր այցի վերաբերյալ խորհրդակցություն եմ անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների հետ, հնչեցրել մի շարք խիստ գնահատականներ և տվել հանձնարարականներ։
 
Հանձնարարել եմ ուսումնասիրել՝ արդյոք Եղեգիս գետի վրա գործող Փհէկ-երի գործունեությունն իրականացվում է ՇՄԱԳ փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջներին համապատասխան, շեղումներ և անհամապատասխանություններ հայտնաբելու դեպքում տալ իրավական ընթացք՝ ընդհուպ մինչև ՀՀ Կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի ՀՀ կառավարության N 428-Ն փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին որոշմամբ սահմանված ՇՄԱԳ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել, խստացնել օրենսդրության պահանջները՝ ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները։
 
Իմ հրամանով ստեղծված Միջգերատեսչական խմբի անդամներին հանձնարարվեց սեղմ ժամկետում մշակել ՀՀ ՓՀԷԿ-երի գործունեություն կանոնակարգող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի մշակումն ու ներկայացումը»,- գրել է նախարարը։