Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան
A A
Քաղաքականություն

Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը․ Բաբայան

Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակի միջոցառումների շրջանակում, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն  այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

Նախարարը շնորհավորել է զինծառայողներին  պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարն ընգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։