Բացել լրահոսը Փակել լրահոսը
241169408_3024690507772058_8765366245551924839_n
A A
Հասարակություն

ՀՀ քաղաքացիների՝ 61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը

Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Հետազոտությանը մասնակցած 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների՝
 
61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը
 
շուրջ 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ապահովագրությունից օգտվելու համար,
 
9%-ը նշել են, որ պատրաստ չեն վճարելու,
 
13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։