Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստավորում
A A
Հասարակություն

Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները

Հարց. Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
 
Պատվաստումների բժշկական հակացումները լինում են բացարձակ և ժամանակավոր:
 
Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ:
 
Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը: