Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան
A A
Պաշտոնական

Խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ․ Թաթոյան

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

«Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ:

 

Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք: 

Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց երբեք չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ։

 

Չի՛ կարող լինել խաղաղություն իրավունքների ոտնահարման հաշվին: Իրական խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում:

 

Արցախն ապրում է, պետք է ուժ առնի ու հզորանա: 

 

Ես՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, իմ իրավասության շրջանակում շարունակելու եմ ներդնել բոլոր ջանքերս Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության համար։

 

Շնորհավորում եմ բոլորիս համահայկական այս նվիրական տոնի առթիվ»,-գրել է նա: